Կշարունակվի ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը
17:51, May 19, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարեն ՔյուփելյանՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Մ. Մելքոնյանի, քննության առնելով տուժող Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թ. հոկտեմբերի 19-ի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ, 2016 թ. մարտի 23-ին մերժել էր այն: