Բանակցություններից հրաժարվելն անխուսափելիորեն կհանգեցնի արյունահեղության. Սաքունց
00:03, July 19, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Բանակցություններից հրաժարվելն անխուսափելիորեն կհանգեցնի արյունահեղության, որի պատասխանատվությունը հենց իրենք՝ իշխանությունը և ոստիկանությունը կկրեն», – ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով երեկվանից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելու ոստիկանության գործողություններին՝ իրավապաշտպանը գնահատել է որպես ոստիկանական ահաբեկչություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ. «Այսինքն՝ իրենք և իրենց համախոհները որակում են զինված խմբի կատարած գործողությունները ահաբեկչություն, և իրենք նույն այդ ահաբեկչությունը իրականացնում են անզեն քաղաքացիների նկատմամբ մասսայաբար», – ասել է Սաքունցը: