Խուդոյաններն ընդդեմ ոստիկանապետի գործ. Վկաներին այցելել են, ներկայացել հայցվորի փաստաբան
13:53, December 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | ՈստիկանությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը ՀՀ վարչական դատարանում այսօր ներկայացնում էին Հերմինե Մակարյանին եւ Աշոտ Խուդոյանին: Նրանք դիմել էին վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Ոստիկանությունը եւս ներկայացել էր 3 ներկայացուցիչներով՝ Վարդան Մելիքսեթյանի գլխավորությամբ:
Տեղի է ունեցել միայն նախնական նիստ, եւ հայցվոր կողմը միջնորդել էր, որպեսզի դատարան ներկայանան վկաներ՝ Գրետա, Անի Ֆիդանյանները եւ Վահագն Սիմոնյանը: Սակայն նրանք դատարան չէին ներկայացել, իսկ դատավոր Գեւորգ Սոֆյանն էլ դիմեց հայցվորին, որպեսզի հայցվորը պարտավորվի պատշաճ ներկայացնել վկաների հասցեները:
Հայցվորների ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց, որ վկաներից մասնավորապես Վահագն Սիմոնյանը ներկա էր այսօրվա նիստի մասին, որ նախորդ նիստից մի քանի օր հետո Վահագնենց տուն է գնացել ինչ-որ անձնավորություն եւ ներկայանալով որպես Խուդոյանի եւ նրա կնոջ ներկայացուցիչ՝ լսել է գործի հանգամանքների մասին:
Սակայն դատավորը հայտնեց, որ վկաներին դատարան կանչելը մնում է ուժի մեջ եւ դա չի խոչընդոտում, որպեսզի գործը տեղափոխվի դատաքննության փուլ: Տ. Սիրադեղյանը դատարանին ներկայացրեց Խուդոյանի 8 ամսական երեխային Բաղրամյան պողոտայից առանց ծնողների տեղափոխող «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի համարանիշը, նաեւ այն տեսանյութը, ուրում հստակ ֆիքսված է երեխայի տեղափոխումը: Տ. Սիրադեղյանը հրապարակեց նաեւ ոստիկանապետ Վլ. Գասպարյանին ուղղված նամակին հետեւած ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հակոբյանի գրությունը, որը ստացվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ գրության մեջ նշված էին այն աշխատակիցների անունները, որոնք եղել են այդ օրը վիճարկվող գործողություների ընթացքում, ինչպես նաեւ ընթերցեց վիճարկվող նախադասություններից մեկը, համաձայն որի՝ ոստիկանությունը Աշոտ Խուդոյանի հետ տարել է բացատրական աշխատանքներ, նրանք հեռացել են կամովին եւ նրանց նկատմամբ բռնի ուժ չի կիրառվել:
Դատաքննությունը տեղի կունենա գալիք տարում:
Աղբյուրը` www.aravot.am