2 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
00:00, April 15, 2008 | Արդար դատաքննության իրավունքՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ 2008թ. ապրիլի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Մեսրոպ Արթունի Զաքարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ
(«Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Մեսրոպ Զաքարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php?lang=arm#top