Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալի պաշտպանը հանդես կգա պաշտպանական ճառով
10:01, June 20, 2018 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. հունիսի 20-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Այսօր ամբաստանյալ Լ․ Վարդանյանի պաշտպան Գ․ Հովհաննիսյանը հանդես կգա պաշտպանական ճառով:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց վեջինիս միջնորդությամբ: