ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության
18:56, March 21, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016թ. մարտի 22-ին՝ ժամը 14:55-ին ՀՀ Վարչական դատարանում կհրապարակվի «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության» գործով դատական ակտը:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դատական հայց էր ներկայացվել ՀՀ Վարչական դատարան, որով կազմակերպությունը պահանջել էր՝ պարտավորեցնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը՝ տրամադրել դեռևս 2015թ. հունվարի 26-ին կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը՝ ՀՀ Կառավարության 2014թ. փետրվարի 27-ի N 303-ն որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով սահմանված գործողությունների կատարման վերաբերյալ: