Անհայտ կորածի մոր գործով հայցի հիմքերը փոփոխվել են. ևս մեկ դատական նիստ
10:19, February 22, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվեց հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանին հայցի հիմքերի վերաբերյալ փոփոխությունները գրավոր տեսքով դատարան ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով: