Շիրակի մարզի բնակիչներին ահաբեկում ու թույլ չեն տալիս գնալ Երևան․ լրացված
17:33, April 22, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Փանիկ և Պեմզաշեն համայնքներից Երևան գնալու համար հավաքված բազմության դեմ ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները փակել են ճանապարհն ու ահաբեկում են մարդկանց՝ նկարելով նրանց դեմքերն ու սպառնալով, որ կպատժեն։
Ճաղավանդակով արգելափակված է նաև Արթիկ քաղաքի կամուրջը։
Լրացում։ Սպիտակ քաղաքում ևս խցանված էր այն փողոցը, որով անցնում էր բողոքի երթը։