Սերժ Սարգսյանը չխոսելով՝ ոչնչացնում է ՀՀ նախագահական ինստիտուտը. Սաքունց
10:55, July 22, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավիճակը բավականին բարդ է, այսպիսի մարտահրավերի առջև իշխանությունը երևի թե առաջին անգամ է հայտնվում: Այս մասին «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից կա երկու հստակ պահանջ՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղբանտարկյալներին և Սերժ Սարգսյանի հրաժարական: «Այս մոտեցումները, ըստ էության, նորություն չեն, մտահոգողը մեթոդն է»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ կան տարակարծություններ՝ կապված մեթոդի հետ: «Իրենք իրենց համարում են ապստամբներ: Եթե դիտարկենք որպես ապստամբություն, ապա խիստ սահմանափակ տարածքում է, սահմանափակ թվով, և նրանց համախոհները, նույնիսկ Սեֆիլյանը տեղյակ չեն եղել այս ամեն ինչի մասին: Այսինքն՝ ապստամբության կազմակերպում՝ հանրային ներգրավմամբ, չկա»:
Ա. Սաքունցի գնահատմամբ՝ խմբի գործողությունները որպես ահաբեկչություն որակելը ևս ճիշտ չէ. «Այստեղ գործողության իմաստը ընդամենը պետական ինստիտուտի գրավումը և պահանջների ներկայացումն է եղել: Նրանց դիտարկմամբ՝ պատանդներն իրենց անվտանգության երաշխիքն են»:
Անդրադառնալով վերջին օրերին ստեղծված աննախադեպ իրավիճակում իշխանության լռությանը, Ա. Սաքունցը նշեց. «Սերժ Սարգսյանը չի խոսում, գլխավոր դատախազությունը չի խոսում այս ընթացքում: Ս. Սարգսյանը չխոսելով՝ ոչնչացնում է ՀՀ նախագահական ինստիտուտը: Նա ավելի շատ ոչ թե որպես քաղաքական, այլ որպես պալատական գործիչ է հանդես գալիս»:
Մանրամասները՝ տեսանյութում: