«Կալանավորված անձը կարող է իր հայտարարությունը, մեկնաբանությունը, կարծիքը ԶԼՄ-երին փոխանցել իր պաշտպանի միջոցով»
17:00, February 23, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱռայժմ այս տարբերակով եմ ներկայացնում իմ գնահատականը ՔԿՀ-երում փաստաբանների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վերաբերյալ։
Հիշեցնում եմ “ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ” օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետը․կալանավորված անձը “իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով,բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դիմել ․․․ հասարակական միավորումներին եւ կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին”:
Այսինքն, կալանավորված անձը կարող է իր հայտարարությունը, մեկնաբանությունը, կարծիքը ԶԼՄ-երին փոխանցել իր պաշտպանի միջոցով։
Առնվազն պետք է կամ լրիվ հիմար լինել, կամ առնվազն լինել ՔԿՎ գործակալ, կամ Բ26-ի աշխատակից, չհասկանալու համար, որ փաստաբանների խուզարկությունները կամ այսպես կոչված զննությունները նպատակ ունեն խոչընդոտել քաղաքական հետապնդման ենթարկվողների կարծիքների հրապարակայնացմանը։
Այն փաստաբանները, ովքեր այս շատ պարզ միտումը չեն ընկալում կամ հասկանում, ուրեմն գտնում են, որ ՀՀ-ում չկան քաղաքական բանտարկյալներ, որը իշխանության ու նրա հպատակների կարծիքն է։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 13. Ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքները
3)իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով,բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչիմիջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելուվայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը,պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներինեւ կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւմարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններինկամ կազմակերպություններին: