Արթուր Սաքունց «Ո՞վ է ձեւավորում համայնքային ոստիկանությունը»
16:47, May 26, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ ոստիկանության, ԶԼՄ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ համագործակցության վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը: Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնն անդրադարձավ համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանը, որպես ժողովրդավարական պրակտիկայի ու իրագործման յուրահատուկ ուղղության:
Նա տեղեկացրեց, որ Անգլիայում ունեն ոստիկանական հանձնաժողով,կամ ներքին օմբուդսմենի ինստիտուտ, որը քննության է առնում քաղաքացիների բողոքները, որոնք կապված են «լուրջ» գործերի քննությանը, ոստիկանների մասնակցությամբ: Aravot.am-ի հարցին, թե որոնք են այդ «լուրջ» հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք կարող է քննության առնել ներքին ոստիկանության հանձնաժողով՝ փորձագետը պատասխանեց, որ դրանք կարող են կապված լինել զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների իրավաչափությանը, զենքի կիրառմանը, ճանապարհատրանսպորտային պատահարներին:
Ի դեպ, քաղաքացիները հաղորդումները կարող են տալ համացանցով,ընկերոջ միջոցով, հեռախոսով: Ինչ վերաբերում է համայնքային ոստիկանության ներդրմանը, փորձագետն ասաց, թե այն ժողովրդավարական ոստիկանության առանձնահատկություններից է: «Ասում են, այն գաղափարախոսություն է, իմ համար, որպես երեսուն տարվա նախկին ոստիկան, աշխատաոճ է:Այն, տեղական ինքնակառավարման մարմնի կազմում չէ, դա ոլորտ է, ոստիկանության բազմաթիվ ոլորտներից է»,-ասաց Դեյվիդ Այենսոնը:
Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց. «Համայնքային ոստիկանությունն ինձ համար անհասկանալի է, քանի որ քննարկումներ այս առումով չկան: Ով է ձեւավորում համայնքային ոստիկանությունը, ոստիկանապետը՞, քաղաքապետը՞: Ձեւավորման ակունքը որն է: «Համայնքային ոստիկանության մասին» օրենք չկա, այլ կա «Ոստիկանության մասին» օրենք»:
Աղբյուրը՝ www.aravot.am