Գայանե Առուստամյանի գործով դատաքննությունը կշարունակվի
16:27, September 23, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գայանե Առուստամյան2016 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը և պատասխանող ու հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Կողմերի ինքնությունն ու լիազորությունները ստուգելու ժամանակ պարզվեց, որ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանի լիազորությունները հավաստող փաստաթղթի ժամկետը լրացրել է, և Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ նրան հնարավորություն տալով նոր լիազորագիր ներկայացնելու:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին: