«Ու՞մ համար եք այդ ծրագիրը գրում, քննարկում, եթե մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն հավատում»
12:54, June 23, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՏարբեր մարդկանց հետ, այդ թվում նաև պետական ծառայողներ, անհատական հանդիպումների ժամանակ զրույցների ընթացքում, նաև անհատական նամակներով մեկ հարց են հղում, ԼԱՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆԵԼՈՒ, ԱԽՐ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ, ԱՅՍՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ: Բոլորը դժգոհում են ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻՑ:
Երբ հարցնում եմ, թե ի՞նչ եք առաջարկում, թե պետք է քայլ անել, նաև ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՊԵՏՔ:
Երբ պատասխանում եմ, որ ՄԵՆՔ, այսինքն մեր կազմակերպությունը, ինչքան ի վիճակի է, այն է անում, պատասխանում են, տեսնում ենք, հասկանում ենք, բայց դա ՔԻՉ Է:
Երբ հարցնում եՄ, լավ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ, պատասխանը. պետք է մարդիկ չհանդուրժեն, բողոքեն, ցույցեր անեն:
Հարցնում եմ, պատրաստ ե՞ք միանալ, պատասխանը՝ ոչ: Հատկապես պաշտոնատար անձիք են այդպես պատասխանում:
Այդ դեպքում, հարցնում եմ, ուրեմն այս վիճակը մեծամասնությանը ձե՞ռք է տալիս, արձագանքը, թե դե սուս ու փուս են մնում, բայց ախր կործանվում ենք:
Եվ այս բնույթի խոսակցությունները գնում են նորընտիր Ազգային Ժողովում նոր կառավարության կողմից ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ:
Ասածս ի՞նչ է:
Ու՞մ համար եք այդ ծրագիրը գրում, քննարկում, եթե մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն հավատում, թե այդ ծրագիր ասածը որևէ նշանակություն ունի իրենց համար:
Դե մենք էլ կքննադատենք, կբացահայտենք, կառաջարկենք, մոնիթորինգ կանենք, նորից կառաջարկենք, բայց էԼԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴԱՐՁՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ:
Եվ նորից, էլի կգրենք, կհանդիպենք, կքննադատենք, կառաջարկենք, բայց ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ: