«Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրների համար». Արթուր Սաքունց (տեսանյութ)
18:44, April 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱպրիլյան պատերազմից մեկ տարի անց իրականացված գործողությունների մասին Shabat.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Ըստ Սաքունցի ապրիլյան ռազմական գործողություններից մեկ տարի անց իրականացված քայլերը ցույց են տալիս, որ այդ պատերազմից դասեր չենք քաղել:
«Դասեր քաղելու դեպքում ազգ-բանակ կոնցեպցիան չէր առաջարկվի և կունենայինք պատասխանատվության ենթարկված անձինք, որոնց ապօրինի գործունեության և հանցավոր անգործության հետևանքով ունեցել ենք մարդկային զոհեր: Գոնե մեկ հոգի պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան պատերազմի այսքան խնդիրների հետ կապված»,- ասում է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի հետ զրուցեցինք նաև առաջնագծում սոցիալապես անապահով ընտանիքների զավակաների ծառայության, նորակոչիկներին երեք տարի ծառայելու դիմաց 5 մլն դրամ առաջարկելու նախաձեռնության և այլ հարցերի շուրջ: