ԴԱՀԿ ծառայության դեմ ներկայացված հայցը փոփոխվել է
18:12, March 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննությունը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվեց պատասխանողին՝ հայցի առարկայի փոփոխման առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով:
Հայցվոր Ա. Պողոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը: