ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2014”/«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 2015»
13:20, May 25, 2015 | Համատեղ, ՀայտարարություններՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2014”/«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 2015»
Օգոստոսի 9-16, 2015 թ., Հայաստան
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
«Յավաշ-կամաց» առաջին դպրոցը տեղի ունեցավ Թուրքիայում 2014 թ-ի օգոստոսին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների հասարակությունների միջեւ վստահություն հաստատմանը:
«Յավաշ-կամաց» երկրորդ ամառային դպրոցը տեղի կունենա 2015 թ-ի օգոստոսի 9-16-ը Հայաստանում:
7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:
Ծրագրին կարող են մասնակցել.
- մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները
- մանկավարժական կրթություն ստացող ուսանողները
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն–թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Անգլերեն լեզվի իմացությունը կհամարվի առավելություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2015 թ–ի մայիսի 28-ը: Այստեղ կարող եք բեռնել ուսանողների և ուսուցիչների համար նախատեսված հայտերը: Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ 2015 թ-ի հունիսի 19-ը:
Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ asadikyan@hcav.am
Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս՝ 0322 4 22 68
Ամառային դպրոցն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը կտեւի 18 ամիս՝ 2014 թ-ի հունվարից մինչեւ 2015 թ-ի հուլիսը: Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։