ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ Ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման բաժնի մասնագետի թափուր հաստիքի համար
11:10, May 16, 2018 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ Ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման բաժնի մասնագետի թափուր հաստիքի համար:
Հիմնական պարտականությունները.
– տեղական և համապետական ընտրական գործընթացների ժամանակ դիտորդական առաքելությունների համակազմակերպում,
– դիտորդության արդյունքների ամփոփում զեկույցի/տեղեկանքի տեսքով,
– ընտրախախտումների քննության մշտադիտարկում և տեղեկանքի պատրաստում,
– մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցների/տեղեկանքների համար տեղեկատվության հավաքագրում և ամփոփում
– տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ծրագրերի համակազմակերպում, արդյունքներն ամփոփող զեկույցների պատրաստում,
– կազմակերպության կողմից իրականացվող քաղաքացիական վերահսկողության ծրագրերում երիտասարդների ներգրավում,
– ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի)
– ըստ անհրաժեշտության այլ հանձնարարությունների կատարում
Պահանջվող որակներն ու հմտություններն են.
– Բարձրագույն կրթություն
– Վերլուծական և քննադատական մտածողություն
– Վերլուծական տեքստեր կազմելու հմտություն
– Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն
– Մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրազեկվածություն և դրանց արժևորում
– Ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածություն
– Հաղորդակցվելու հմտություններ
– Թիմում աշխատելու կարողություն, ազնվություն և հումորի զգացում ☺
– Միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության փորձը ցանկալի է
– Մասնագիտական վերապատրաստումների մասնակցելու պատրաստակամություն
– Ոչ խտրական վերաբերմունք
– Համակարգչային հմտություններ
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Խնդրում ենք մինչև սույն թվականի մայիսի 25-ը ինքնակենսագրական (CV) և հետաքրքրվածության նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ ssukiasyan@hcav.am: Հորդորում ենք ինքնակենսագրականը և հետաքրքրվածության նամակն ուղարկելիս հետևել այս խորհուրդներին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանին՝ vgrigoryan@hcav.am էլեկտրոնային hասցեով: