Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննությունը կշարունակվի մայիսի 30-ին
18:00, May 29, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննությունը:
Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2002 թ.-ից:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Վերջինիս տվյալները ներառված են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»:
Ալ. Վարպետյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: