Ընդդեմ պուտինիզմի և պուտլերիզմի․ Մեդվեդևի այցը Հայաստան աննկատ չի մնա
18:35, August 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Սաքունցը:
-Պարոն Սաքունց, սեպտեմբերի 8-ին նախատեսվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Երևան, բողոքի միջոցառումներ նախատեսո՞ւմ եք իրականացնել:
–Բնական է, որ Մեդվեդևի այցը չպետք է աննկատ անցնի, առավել ևս, որ մեկ տարին կլրանա Սերժ Սարգսյանի ապօրինի և հակասահմանադրական որոշումից հետո: Տարբեր մտքեր կան այդ օրն ինչ-որ կերպ բողոքի ցույց կազմակերպելու առումով, դեռևս քննարկումներ են ընթանում ֆեյսբուքյան տիրույթում, տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնք այդ օրը կդրսևորվեն՝ ցույց տալու մեկ հանգամանք՝ Հայաստանը միայն Սերժ Սարգսյանի դեմքով և միջոցով չի ներկայանում:Հայաստանն ունի նաև այլ դեմք:
–Դուք էլ նշեցիք, որ Սերժ Սարգսյանի հայտնի որոշումից հետո մեկ տարի է անցել, մենք ինչի՞ հասանք այս մեկ տարվա ընթացքում, քաղաքացիական հասարակության պայքարն արդյոք բավարա՞ր էր այդ անդամագրումը կանխելու համար:
–Մենք անցած տարվա սեպտեմբերի 3-ից մինչև հիմա ունեցանք միայն կորուստներ, կորուստներ հնարավորությունների զարգացման: Նույնիսկ համաձայնություն տալով Մաքսային միությանն անդամագրմանը, այնումենայնիվ ունեցանք անվտանգության սպառնալիքներ՝ Ղարաբաղյան հակամարտության տարածքում: Այսինքն՝բոլոր այն երևութական փաստարկները, թե ՄՄ-ին անդամագրումը կապահովի անվտանգության խնդիրների լուծումը,ի չիքդարձան: Բայց մենք բավական լուրջ կորուստներ ունեցանք այն պրոցեսներինչմասնակցությունից, որում շարունակում են մասնակցել Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան:Ուկրաինայի դեպքերը միաժամանակ ցույց են տալիս, որ Պուտինը արգեսիվորենէ տրամադրված իր պահանջները չկատարողների նկատմամբ:Նման շանտաժներին ենթարկվելը շատ ավելի անարժանապատիվ է ու նվաստացուցիչ:
Այսինքն՝ ենթարկվելով այդ նվաստացուցիչ պահանջին՝այնուամենայնիվ,կորուստներ ես ունենում: Մեկ տարին ցույց տվեց մեկ բան.ՀՀ իշխանությունը՝հանձին Սերժ Սարգսյանի,անպետք է երկրի հարցերի լուծման առումով: Բայց միաժամանակ խորհրդարանական քաղաքական ուժերը նույնպես անպետք դուրս եկան երկրի ճակատագրական հարցերի նկատմամբ այլընտրանքներ առաջարկելու կամ այլ դիրքորոշում ունենալու առումով:
Տխուրենարդյունքները, բայցվիճակնայնքանէլանհուսալիչէ: Դեռ էլի ժամանակ կլինի գնահատելուև վերլուծելու, բայց հիմա ավելի շատ գործողությունների ժամանակ է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: