Կոռուպցիոն բացահայտումների շղթան հանգեցնելու է ռուսական սուբյեկտների բացահայտմանը. Արթուր Սաքունց
18:37, July 3, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովի շրջանակում Բաքու, նաև Լելե Թեփե էին այցելել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելյևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն, պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը։
Վերջիններս շտապել էինն հայտարարել , որ Հայաստանը պետք է առանց նախապայմանների ԼՂՀ և հարակից շրջանները հանձնի Ադրբեջանին:
Այս թեմայի շուրջ Politik.am-ը զրուցեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով ընդգծեց, որ դեռևս իր նախկին հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կայացման փուլում է.
«Բարձր մակարդակով հայտարարվել էր, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության բնագավառում կտրուկ փոփոխություններ չի կատարելու, բայց միաժամանակ նշել էին , որ հարաբերությունները պետք է զարգացնել միջազգային բոլոր սուբյեկտների հետ` ՀՀ շահերից ելնելով:
Տեղի ունեցած վերջին զարգացումներն ` Հայաստանը ստիպված է լինելու դիմագրավել լուրջ մարտահրավերների.
«ՀՀ իշխանությունների ներքին քաղաքականությունը, իր բովանդակությամբ ամբողջովին հակասության մեջ է գտնվում Ռուսաստանի դաշնության իշխանությունների, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս պետությունների ներքին քաղաքականության բովանդակության հետ:
Վերջիններս լիովին հասկանալով, որ գործող իշխանությունը` հանձինս Նիկոլ Փաշինյանի, փորձում է ներքին քաղաքականության բնագավառում` արմատական և հեղափոխական փոփոխություններ կատարելով, ամրացնել ինքնիշխանության կարևոր սյուները հանդիսացող ժողովրդավարական և իրավական պետության մեխանիզմները` թափանցիկ և հաշվետու իշխանությունը , բնականաբար այդ քայլերը շարունակելու դեպքում չի կարող չհանդիպել այնպիսի գործոնների, որոնք առնչվում են վերազգային կոռուպցիոն մեխանիզմներին»,- նշեց Արթուր Սաքունցը:
Վերջիս նաև նշեց, որ ՀՀ նախկին իշխանությունների ամբողջ քրեաօլիգարխիկ համակարգի բովանդակությունը հիմնված էր նաև վերազգային կոռուպցիոն շղթաների գործողության վրա, ՀՀ նոր իշխանությունների կողմից տարվող կոռուպցիոն բացահայտումների շղթան մի օր հանգեցնելու է ռուսական սուբյեկտների բացահայտմանը.
«ՀՀ քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը չի կարող լինել զուտ ներհայաստանյան խնդիր, այն հանգեցնելու է նաև վերազգային կոռուպցիոն մեխանիզմների բացահայտմանը, որոնց ակունքները կարող ենք գտնել` թե’ Ռուսաստանում, թե’ Ղազախստանում , թե’ Բելառուսում»,-ընդգծեց Սաքունցը, ավելացնելով որ այս ամենի շարունակությունը ակնհայտորեն կհանգեցնի Հայաստանի ապամոնտաժմանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից :
Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ վերոնշվածի կոնտեքստում է տեսնում Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հայտարարությունները, քանի որ վերջիններս հանդիսանում են կոռուպցիոն համակարգի խոսնակները:
«Ղարաբաղյան կոնֆլիկտը միակ գործիքն է, որ մնում է Կրեմլի ձեռքին, և կփորձեն կոնֆլիկտի թեժացման սպառնալիքի միջոցով ճնշում գործադրել ՀՀ-ի իշխանությունների վրա, իրենց ներքին քաղաքակության բնագավառում բարեփոխումները կասեցնելու նպատակով:
Մենք վաղ թե ուշ ստիպված ենք լինելու ելքեր գտնել այդ ճնշումները կանխելու ուղղությամբ և անհաժեշտություն է լինելու ընտրություն կատարել արտաքին քաղաքականության բնագավառում, քանի որ Ռուսաստանի կողմից արվող քայլերը ցույց են տալիս, որ բավանականչափ անհանգստացած են մեր երկրում տեղի ունեցող քաղաքակիրթ բարեփոխումներով, ինչը ամենևին ձեռնատու չէ վերջիններիս»,-համոզված է Արթուր Սաքունցը, միաժամանակ շեշտելով , որ մեր ներքին քաղաքականությունը ավելի շատ նմանություններ ունի եվրոպական միության և քաղաքակրթության հետ:
«Քաղաքականության այբուբենը հուշում է, որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի տրամաբանական կապ և այս տեսակետից ՀՀ իշխանությունները լուրջ խնդիր ունեն, այդ երկու բնագավառները ներդաշնակության դաշտ վերադարձնելու առումով:
Մանևրելու և ժամանակ շահելու գործելակերպի համար, այնպիսի խոշոր գործոն ինչպիսին Ռուսաստանն է, այդ ժամկետը կրճատում է »,-ասաց Սաքունցը:
Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին օրերին տարածվող լուրերին , թե պատերազմի վտանգ է առկա, Արթուր Սաքունցն ասաց. «Ես չեմ գտնում , որ ԼՂՀ տարածքում թեժ ռազմավարական գործողություններ կլինեն:
Ադրբեջանի զորավաժություններն ու հայտարարությունները ավելի շատ ուժի ցուցադրում են քան իրական մտադրություն:
Իսկ ահա այս ամենը խոսում է, որ Ադրբեջանը ունի քաղաքական աջակցություն Կրեմլի կողմից:
Ռուսաստանն արդեն իսկ Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ , բացահայտ ագրեսիաների արդյունքում, ստացել է բավական լուրջ արձագանք , իսկ Հայաստանի նկատամաբ գործողություններ իրականացնելու համար նա ունի Ադրբեջանի նման գործիք, ինչը չուներ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում»,-եզրափակեց Արթուր Սաքունցը կրկին ընդգծելով որ մեզ համար անհրաժեշտ է հստակ ուղղվածություն տալ մեր արտաքին քաղաքականությանը: