Ա. Սաքունցը Դատախազությունից ու ԱԱԾ-ից պահանջում է որոշում կայացնել ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա
19:32, July 3, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 4-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ավանի նստավայրում կքննի ՀՀ Գլխավոր դատախազության ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը:
ՀՀ Գլխավոր Դատախազությունն ու ՀՀ ԱԱԾ-ն Արթուր Սաքունցի՝ 2018 թ. ապրիլի 9-ի՝ Սերժ Սարգսյանի դեմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը պատասխանել էին գրությամբ՝ դրսևորելով անգործություն:
Դատարան ներկայացրած բողոքով Ա. Սաքունցը պահանջել է պարտավորեցնել վերոնշյալ կառույցներին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան որոշում կայացնել և այն տրամադրել հաղորդում ներկայացրած անձին: