«Դեռ ահագին գործ կա անելու, լիքը աղբ կա հավաքելու և մաքրելու». Սաքունց
12:33, April 30, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵս դեռ չեմ շտապում, ժամանակից շուտ լուծվելիք խնդիրների առաջադրումը ոչ միայն անպատեհ եմ համարում, ոչ միայն անօգուտ, այլև վնասակար։
Նախ մայիսի 1-ին պետք է ունենանք արդյունքների ամրագրման սկիզբը, որից հետո անցումային կառավարություն պետք է կազմվի և նախապատրաստվել արտահերթ ընտրություններին, որի ժամանակ ծրագրեր պետք է ներկայացվեն և պետք է տեղի ունենա մաքուր համամասնական ընտրակարգով բովանդակային քվեարկություն։
Այդ ծրագրերում պետք է նոր արտացոլումը գտնեն համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ գործողություններ, առաջարկություններ։
Դեռ ահագին գործ կա անելու, լիքը աղբ կա հավաքելու և մաքրելու։
Իսկ մինչ այդ, առաջիկա երկու օրերին միայն մայիսի մեկին լուծվելիք խնդիրը կա։
Նիկոլ՝ վարչապետ։
Արթուր Սաքունցի գրառումը: