Ընդդիմադիր գործիչ Ժ. Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը և անօրինական ազատազրկումը դատապարտող հայտարարությանը շարունակում են միանալ
10:29, July 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քաղբանտարկյալներ«Նոր Հայաստան» ընդդիմադիր քաղաքական շարժման ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը և անօրինական ազատազրկումը դատապարտող՝ 2016 թ. հունիսի 23-ին ավելի քան երեսուն կազմակերպությունների և անհատ անձանց կողմից արված հայտարարությանը միացել են նաև.
«Կուր-Արաքս» վերաբնակեցման և զարգացման հիմնադրամը,
Գ.Ստարովոյտովայի անվան պատմամշակութային հիմնադրամը,
«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամը,
«Policy Forum Armenia» կազմակերպությունը,
Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը,
Հիմնադիր Խորհրդարանը,
Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում ՀԿ-ը:
Ավելի վաղ հայտարարությանը միացել էին.
www.mitk.am լրատվական — վերլուծական կայքը
Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ը
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա էջմիածնի մասնաճյուղը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»
«Արազա» բարեգործական հասարակական կազմակերպությունը
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը
Հայտարարությանը միանալու համար կարող եք ուղարկել Ձեր տվյալները nyeganyan@hcav.am էլ. փոստի հասցեին: