ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտարկելու է Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ընթացքը
10:22, September 30, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շուրջ 200 դիտորդների համար իրականացրել է վերապատրաստման դասընթացների շարք:
Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Մարտունիում և Գավառում կայացած դասընթացների ժամանակ դիտորդներն ուսումնասիրել են ընտրությունների կազմակերպման գործընթացը՝ նախապատրաստական փուլից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփում, ծանոթացել ընտրախախտումների տեսակներին, ինչպես նաև դիտորդի վարքագծի կանոններին, իրավունքներին ու պարտականություններին:
Դասընթացները կազմակերպվել են «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրություններին առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ:
Վերապատրաստված անձինք դիտարկելու են 2016 թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքը: Դիտորդությունն իրականացվելու է Իրազեկ Քաղաքացիների Միավորման, Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համագործակցությամբ, Եվրոպայի խորհրդի և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: