ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր Վանաձորի 16-րդ դպրոցի աշակերտներին
12:27, December 5, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. նոյեմբերի 29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հյուրընկալեց Վանաձորի 16-րդ դպրոցի աշակերտներին: Նրանք հետաքրքրվում էին Կազմակերպության գործունեությամբ մարդու իրավունքների ոլորտում:
Նախ մարդու իրավունքների, դրանց խախտման և պաշտպանության ձևերի մասին իրենց պատկերացումները ներկայացրին աշակերտները, ապա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է պաշտպանել մարդու իրավունքները և ինչպես է դա իրականացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Անդրադարձավ Կազմակերպության օրենսդրական առաջարկություններին ու փակ և կիսափակ հաստատություններում իրականացվող մշտադիտարկումներին, ինչպես նաև Կազմակերպության գործունեության արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին:
Աշակերտները հարցեր ուղղեցին փակ հաստատություններում մշտադիտարկման առանձնահատկությունների վերաբերյալ: Ապա քննարկեցին առանձին գործեր, մասնավորապես՝ մինչև 5 տարեկան երեխաների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված ռազմավարական դատավարությունները: