ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացրեց դասընթաց՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդների դասընթացավարների համար
18:56, February 14, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2017 թ. փետրվարի 9-12-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպայի խորհրդի և Եվրամիության «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրություններին առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների ուժեղացում» բաղադրիչի շրջանակներում իրականացրեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդների դասընթացավարների դասընթաց: Դասընթացավարներն ընդլայնեցին իրենց գիտելիքներն ընտրական օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ ու ձեռք բերեցին դիտորդական դասընթաց վարելու հմտություններ։ Տեղի ունեցավ նաև քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանի հետ՝ ընտրախախտումների և ընտրական վեճերի լուծման վերաբերյալ:
Դասընթացի վերջին օրը մասնակիցներն իրականացրին Սեմյոնովկա համայնքի ՏԻՄ ընտրությունների դիտարկում, որտեղ փորձարկվում էր ընտրողների էլեկտրոնային գրանցման նոր համակարգը: Դրա վերաբերյալ նրանց դիտարկումները արտացոլված են «Անկախ դիտորդ» դաշինքի համատեղ հայտարարության մեջ։