Արդարադատության խումբն իր զորակցությունն է հայտնում գործադուլին մասնակցող փաստաբաններին
16:25, February 7, 2018 | Համատեղ, ՀայտարարություններԲՀՀ- Հայաստան կազմակերպության Արդարադատության խումբն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում այն փաստաբաններին, ովքեր մասնակցումեն 2018թ. փետրվարի 7-ին հայտարարված գործադուլին: Խմբի անդամներն ամբողջությամբ կիսում են փաստաբանների մտահոգությունները քաղաքացիակական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով ներմուծվող կարգավորումների վերաբերյալ, որոնք ուղղված են փաստաբանների անկախության սահմանափակմանը:
Փաստաբանների մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունն ու անկախությունը դատական համակարգի անկախության կարևոր նախադրյալներից է: Փաստաբանների անկախության նկատմամբ համակարգային ոտնձգությունները սկսվել են դեռևս 2017թ. հուլիսին Սասնա Ծռեր խմբի և մի շարք այլ գործերով ներգրավված փաստաբանների մասնագիտական գործունեության սահմանափակման դեպքերով: Իսկ դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն այդ ճնշումների հերթական դրսևորումն են:
Նշված օրենսդրական նախագծերն ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել ընթացակարգային կոպիտ խախտումներով, ինչպես նաև առանցհանրային քննարկումների անցկացման:
Խումբը մշտապես բարձրաձայնել է միջազգային իրավունքի տեսանկյունից փաստաբանի գործունեությանը նման միջամտությունների անթույլատրելիության մասին և իրազեկել հանրությանն արդարադատության իրականացման վրա դրա վտանգավոր հետևանքների մասին:
Կոչ ենք անում Ազգային ժողովին՝ վերոնշյալ նախագծերից հանել փաստաբանի նկատմամբ դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:
ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը քրեական արդարադատության ոլորտում իր կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2015թ. նախաձեռնել էհասարակական կառույցների ներկայացուցիչներից ու իրավաբաններից կազմված փորձագիտական խորհրդի՝ Արդարադատության խմբի հիմնումը: Խմբիառաքելությունը դատական և իրավական բարեփոխումներիշրջանակներում օրենքների մշակման արդյունավետության, դրանցում միջազգային չափորոշիչներիներառման, ինչպես նաև բարեփոխումների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովումն է:
Արդարադատության խմբի անդամներ՝
Ավետիք Իշխանյան փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Ռոբերտ Ռևազյան փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արայիկ Զալյան փաստաբան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հերիքնազ Տիգրանյան փաստաբան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Դավիթ Խաչատուրյան, փաստաբան
Հայկ Ալումյան, փաստաբան
Կարեն Թումանյան, փաստաբան