ՀՀ Վարչական դատարանը կհետազոտի ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործում առկա տեսանյութը
17:19, September 7, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ցուցարար Վահրամ Պետրոսյանի դեմ Ոստիկանության հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Այս դատական նիստին դատարանում կհետազոտվի գործում առկա տեսանյութը: