Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
18:32, September 7, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 7-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պետք է հրապարակեր Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործով ամբաստանյալների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու վերաբերյալ վճիռը:
Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
Հաջորդ դատական նիստը 2018 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին է: