8 տարվա ազատազրկում
00:00, October 25, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԿոտայքի մարզի դատարանում Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավարությանն այսօր ճառով հանդես եկավ մեղադրող կողմը:
Նա հաստատված համարեց Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածը եւ նաեւ ոստիիկանության Չարենցավանի քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանի մեղքը եւ նրա համար պահանջեց 8 տարի ազատազրկում:
Չարենցավանի բաժնի աշխատակիցներ Մորիս հայրապետյանի համար մեղադրող կողմը պահանջեց 2 տարի, Գարիկ Ղազարյանի եւ Գագիկ Դավթյանի համար` մեկական տարի պայմանական ազատազրկում:
Հիշեցնենք, որ այս աշխատակիցները մեղադրվում են Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ:
Ելույթ ունենալով դատարանում, տուժածի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանն ասել է, թե դատարանում չի ապացուցվել ինքնասպանության վարկածը:
Հիշեցնենք, որ Աշոտ Հարությունյանը հերքել է ինքնասպանության վարկածը եւ հայտարարել, թե Վահանին Չարենցավանի բաժնում պարզապես սպանել են, սակայն չնայած ծնողների ու դատապաշտպանի հորդորներին` այդպես էլ չի տվել մարդասպանի անունը: