Զինծառայությանը պիտանի ճանաչելու որոշման դեմ զորակոչիկի հայցի քննությունը կշարունակվի այսօր
10:39, February 8, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. փետրվարի 8-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կշարունակի քննել զորակոչիկ Տ. Մ.-ի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017 թ. հունվարի 30-ի որոշման դեմ հայցը:
Հիշեցնենք՝ նախկինում նույն առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած զորակոչիկին 2017 թ. հունվարին ԿԲՀ-ն զինծառայությանը պիտանի է ճանաչել: Վերջինս, համաձայն չլինելով որոշմանը, հրաժարվել է զինծառայության մեկնելուց: Տ. Մ.-ը և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի փաստաբան Ս. Սողոմոնյանը պահանջում են անվավեր ճանաչել ԿԲՀ որոշումը:
Դատարանը բավարարեց նաև Տ. Մ.-ի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանի՝ Տ. Մ.-ին զինծառայությանը պիտանի ճանաչելու ԿԲՀ 2016 թ. հուլիսի 28-ի որոշման մասով հայցի հիմքերն ու առարկան փոփոխելու մասին միջնորդությունը: