Վանաձորում կայացած քաղաքացիական բարքեմփի շրջանակներում Հարավային Կովկասի, Չեխիայի ու Ռուսաստանի ակտիվիստները կիսվեցին քաղաքացիական արշավների իրենց փորձով
16:53, May 28, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. ապրիլի 13-15-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու չեխական NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժման նախաձեռնությամբ Վանաձորում կայացավ «Քաղաքացիական բարքեմփ Վանաձոր-2018»-ը, որի ընթացքում երեք օր շարունակ շուրջ 70 ակտիվիստներ Հարավային Կովկասից, Չեխիայից ու Ռուսաստանից կիսվեցին քաղաքացիական արշավների իրենց փորձով, քննարկեցին հաջողված ու ձախողված օրինակներ:
Ծրագրի շրջանակներում հայտարարվել էր նաև քաղաքացիական արշավներին ուղղված փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որի արդյունքում արդեն ընտրվել են ծրագրերը և առաջիկայում դրանց շուրջ հանդիպում տեղի կունենա կազմակերպիչների հետ:
Ծրագրերը կյանքի կկոչվեն 2018 թ. մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: