«Սասնա ծռեր». մեկ տարի անց
11:28, July 17, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սասնա ԾռերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն զբաղվում է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների 8 մասնակցի իրավունքների պաշտպանությամբ:
Նրանցից 3-ը մեղադրվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, մյուսները տուժել են ոստիկանական գործողությունների արդյունքում:
Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանը մեկ այլ գործով տուժող է ճանաչվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից վարվող գործերը ներկայացված են ստորև:
Գործերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար անցեք գործերին կցված հղումներով: