«Ես իրավունք ունեմ….»
17:22, December 5, 2016 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Ես իրավունք ունեմ….» խորագիրը կրող միջոցառմանը, որը տեղի կունենա 2016 թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Լոռի ժամանցի կենտրոնում (ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչ 25/1, Երկաթուղայինների այգի):
Միջոցառումը կուղեկցվի «Ես իրավունք ունեմ….» լուսանկարների մրցույթին մասնակցած լուսանկարների ցուցադրությամբ:
Ընթացիկ տարում մարդու իրավունքների վիճակի մասին կարճ զեկուցումներով հանդես կգան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:
Դրան կհաջորդի «Ես իրավունք ունեմ….» մրցույթի մասնակից լուսանկարների քվեարկությունը և հաղթողների պարգևատրությունը:
Միջոցառման ավարտին կցուցադրվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2014-2015 թթ. Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին պատմող «Պարբերական հիվանդություն» տեսահաշվետվություն-ֆիլմը (հեղ. Թեհմինե Ենոքյան):
Բոլոր մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ:
Մուտքն ազատ է:
Նախնկան օրակարգը՝ ԱՅՍՏԵՂ
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ nyeganyan@hcav.am էլ. փոստի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 9-ը: