Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
August 18, 2012Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայցի քննությունն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Հայցադիմում ներկայացնելու համար հիմք էր հանդիսացել հեռուստատեսային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վիրավորական արտահայտություն էր կատարել:
Դատական այսօրվա նիստն անցել է դռնփակ, նիստը նախագահող դատավորը հայտնել է, որ դատարանը ուսումնասիրել է գործում առկա բոլոր նյութերը եւ վճիռը կհրապարակվի օգոստոսի 29-ին: Հայցվոր կողմը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ եթե դատարանը հայցը մերժի, ապա մեկ անգամ եւս կփաստի, որ անկախ չէ եւ կատարում է այս կամ այն օլիգարխի թելադրանքը: