Զինդատախազը չի համարում, որ մեղադրող կողմը «Մատաղիսի գործով» սխալվել է
December 20, 2012Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չի համարում, որ զինդատախազությունը «Մատաղիսի գործով» սխալվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը չի բացառել, որ նոր ապացույցներ ձեռքբերելու արդյունքում նախաքննական մարմինը կվերսկսի գործը: Այսինքն, ըստ նրա, Մատաղիսի թեման փակված չէ: