Մարդու իրավունքների այգի Վանաձորի Տարոն 4 թաղամասում
July 14, 2012Տարոն 4 թաղամասը Վանաձորի արվարձան է, որը կառուցվել է 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Այս աղքատ թաղամասը չունի հանրային տարածք, այգու և ոչ էլ խաղային տարածք թաղամասում բնակվող 7000 ընտանիքների համար: Պուրակի կառուցումը շատ օգտակար կլիներ Տարոն 4 թաղամասի բնակիչների այս կարիքները բավարարելու համար: Զարգացման եռափուլ նախագիծը պատրաստ է իրականացման համար և ֆինանսավորման կարիք ունի: