Իշխանությունն ինքն է ավտորիտար կառավարման փաստեր տրամադրում. Արթուր Սաքունց
April 13, 2018Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, նշում է՝ եթե արդարադատության նախարարը խոսում է մեթոդաբանությունից շեղվելու մասին, ապա պետք է պարզաբանի, թե ինչ հիմնավորմամբ է դա անում: Դավիթ Հարությունյանը նաև պնդում է, որ զեկույցը նախորդներից տարբերվում է նաև նրանով, որ քաղաքական գործիչներին պիտակավորելու փորձեր են արվել, իսկ նախկինում եղել են միայն քննադատություններ: Ի դեպ, իրավապաշտպանը, որպես օրինակ, նշում է երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում իրավապահների ներգրավվածությունը, երբ ցուցարարները փորձում էին շրջափակել ՀՀԿ գրասենյակը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ շենքին: