Ոստիկանությունը՝ գործիք ընդդեմ ընդդիմադիրների
February 22, 2017Քաղաքական ընդդիմության ու ակտիվիստների համար 2016 թվականը հետապնդումների տարի է եղել։ «Չկար որևիցե հիմք Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրելու՝ իբր ոստիկանության աշխատողների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Ակնհայտ քաղաքական հետապնդում էր Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործի հարուցում՝ իբր թե զենքի ձեռքբերմանն օժանդակելու մեջ։ Ակնհայտ քաղաքական հետապնդում եմ համարում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ գործողությունները և քրեական գործը», ֊ «Ա1+»-֊ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։