«Առանցքում». Հարցազրույց Արթուր Սաքունցի հետ
July 23, 2018Փանիկի դեպքերի պատճառը նախևառաջ անպատժելիության մթնոլորտն է: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողների զորավարժանքներին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա դիտարկմամբ՝ եթե ռազմաբազայի հետ կապված մյուս դեպքերում, մասնավորապես, Պերմյակովի դեպքում, Վահրամաբերդի զորավարժությունների ժամանակ, երբ 2 երեխա զոհվեցին, պատասխանատվություն կրեին, չէր լինի նաև Փանիկի դեպքը: Խոսքը չի վերաբերում միայն սլաքավարներին, սովորական զինծառայողներին, խոսքը վերաբերում է նաև հրամանատարների պատասխանատվության հարցին: