ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական միջանկյալ զեկույց-2
February 15, 2008 Զեկույց, ՍեփականԸնտրական մարմինները լավ են նախապատրաստվել փետրվարի 19¬ի նախագահական ընտրություններին: Փետրվարի 9-ին ավարտվել է ընտրապայքարից թեկնածությունը հանելու համար սահմանված ժամկետը. թեկնածուներից ոչ մեկը չի հանել իր թեկնածությունը:
Ինը թեկնածու մասնակցելու են ընտրարշավին:
Բոլոր 1,923 Տեղամասային ընտրական հանձնաժողովներ (ՏԸՀ) կազմավորվել են ընտրությունների օրը քվեարկությունն ապահովելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները զեկուցել են, որ հունվարի 30¬ին սկսած ՏԸՀ դասընթացները լավ են իրականացվել:
ՏԸՀ¬ներն ունեն ութ անդամ, որոնցից հինգը նշանակված են քաղաքական կուսակցությունների կողմից: ՏԸՀ նախագահների պաշտոններում ընտրված անձանց գերակշռող մեծամասնությունը նշանակվել են Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության եւ վերջինիս կոալիցիոն գործընկեր Բարգավաճ Հայաստանի առաջադրման շղթայի միջոցով:
Ընտրություններից երեք օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր կայքում կտեղադրի թարմացված ընտրացուցակները եւ կհայտարարի յուրաքանչյուր ՏԸՀ¬ում գրանցված ընտրողների թիվը:
Հեռուստատեսությունները եթեր են արձակել ընտրություններին նվիրված պաշտոնական սոցիալական գովազդներ: ԿԸՀ նախագահը կազմակերպել է մամլո ասուլիս, որում հավաստիացրել է ընտրողներին իրենց ընտրության ազատության եւ քվեի գաղտնիության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել «քվեների գնմանե դեմ ուղղված հայտարարությամբ, Գլխավոր դատախազն արել է հայտարարություն ընդգծելով ընտրախախտումների համար սահմանված իրավական պատիժները:
Քարոզարշավի լեզուն երբեմն պարունակել է բարկ արտահայտություններ: Ութ թեկնածուներ անցկացրել են հանրահավաքներ: Դրանց մեծամասնությունն անցել է խաղաղ պայմաններում, սակայն անկարգության դեպքեր են տեղի ունեցել Լեւոն Տեր¬Պետրոսյանի միջոցառումներից երկուսի ժամանակ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ¬ին հայտնի են հինգ միջադեպեր, որոնցում վանդալիզմի, կրակոցների կամ հնարավոր միտումնավոր հրկիզման պատճառով վնաս է հասցվել կուսակցության կամ թեկնածուի շտաբերին:
Պաշտոնավարող վարչապետ Սերժ Սարգսյանը ծավալում է ակտիվ քարոզարշավ:
Մարզերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները զեկուցել են, որ դժվարացել են ճշգրիտ տարբերակում անել Սերժ Սարգսյանի քարոզարշավի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի միջեւ, մասամբ այն պատճառով, որ որոշ քաղաքապետեր ակտիվ քարոզում են պարոն Սարգսյանի օգտին:
Լրատվամիջոցների մոնիթորինգը ցույց է տալիս, որ հունվարի 21¬ից (քարոզարշավի պաշտոնական մեկնարկից) սկսած զգալի կերպով ավելացել է քաղաքական եւ ընտրություններին առնչվող տեղեկատվությունը: Լրատվամիջոցների մեծ մասի կողմից թեկնածուների լուսաբանումը ընդհանուր ժամանակի առումով, ավելի հավասար էր, քան նախորդ զեկույցում ամփոփված ժամանակահատվածում: Այդուհանդերձ, Լեւոն Տեր¬Պետրոսյանի լուսաբանումը տարբեր հեռարձակվող լրատվամիջոցներով պարունակում էր բազմաթիվ քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուները ներկայացվում էին ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով:
Մինչ օրս ԿԸՀ¬ում գրանցվել է 18 պաշտոնական բողոք: Փետրվարի 1¬ին Սահմանադրական դատարանը դիմում է ստացել թեկնածու Արման Մելիքյանից, որը մերժվել է: Փետրվարի 8¬ին դատարանը համաձայնել է քննել Լեւոն Տեր¬Պետրոսյանի դիմումն այն մասին, որ լրատվամիջոցների կողմից կողմնակալ լուսաբանումը առաջացրել է «խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ընտրական գործընթացներին»:
II.
Ըստ ամենայնի, ընտրական մարմինները լավ են նախապատրաստված առաջիկա ընտրություններն անցկացնելու համար: Մինչ հունվարի 27¬ը բոլոր 1,923 ՏԸՀ¬ները նշանակվել եւ կազմավորվել էին օրենքի դրույթներին համաձայն: Ժառանգություն կուսակցության այլ «ընդդիմադիր» կուսակցություններից ՏԸՀ անդամության համար առաջադրումներ խնդրելու որոշումը ԿԸՀ նախագահը նկարագրել է որպես միջամտություն ընտրական հանձնաժողովների աշխատանքին: Ժառանգություն կուսակցության կողմից արված գրեթե բոլոր ՏԸՀ առաջադրումները հաստատվել են:
Ընդհանրապես, ՏԸՀ¬ներն ունեն ութ անդամ, բայց արդեն վեցի առկայությամբ կարող են օրինական գործունեություն ծավալել: ՏԸՀ պաշտոնական որոշումներն ընդունվում են ներկա անդամների մեծամասնությամբ: Հունվարի 28¬ին ՏԸՀ¬ներն անցկացրել են իրենց առաջին նիստը, որում ընտրել են նախագահին, նախագահի տեղակալին եւ քարտուղարին (այսպես կոչված «եռյակ» պաշտոնները): ՏԸՀ նախագահի պաշտոնում ընտրված անձանց ավելի քան 70 տոկոսը1 նշանակված են իշխող Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի կամ Նախագահի «առաջադրման շղթայի» միջոցով:
Նախագահի տեղակալի եւ քարտուղարի պաշտոններում ընտրված անձանց կեսից ավելին նշանակվել են նույն հիերարխիկ շղթայի կողմից: Դատարանների նախագահների խորհրդի «առաջադրման շղթայի» կողմից նշանակված երկու անդամները կազմում են ՏԸՀ նախագահների մոտ 20 տոկոսը: Դաշնակցություն, Ժառանգություն եւ Օրինաց երկիր կուսակցությունների «առաջադրման շղթաների» կողմից նշանակված երկու անդամները կազմում են ՏԸՀ նախագահների ավելի քիչ, քան 3 տոկոսը:
Հունվարի 30¬ին ԿԸՀ¬ն սկսեց ՏԸՀ¬ների դասընթացները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները զեկուցել են, որ դասընթացները լավ են անցկացվել:
Թեկնածության հանման օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո ԿԸՀ¬ն հայտարարեց, որ տպագրելու է 2,390,000 քվեաթերթիկ (թիվը չի ներառում զինծառայողների համար քվեաթերթիկները) փետրվարի 9¬ի կեսգիշերից սկսած: Ընտրապայքարին կմասնակցի ինը թեկնածու: Նրանց վստահված անձինք այս գործընթացի վրա մոնիթորինգ իրականացնելու լիիրավ իրավունք ունեն:
Ընտրական օրենսգրքի եւ դրան առնչվող դրույթների համաձայն կազմվել եւ թարմացվում է Ընտրողների ազգային ռեգիստրը: Ընտրացուցակները հանրամատչելի են: Այդուհանդերձ, Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը (ռուսերեն «ՕՎԻՌ» հապավմամբ) տեղեկացրել է, որ քաղաքացիները ակտիվ չեն ռեգիստրի իրենց մուտքերի ստուգման հարցում: «ՕՎԻՌ»-ի տեղական ստորաբաժանումներն անցկացնում են տվյալների դռնից դուռ ճշգրտում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ¬ն «ՕՎԻՌ»-ից խնդրել է տրամադրել տեղեկատվություն այն անձանց թվի մասին, ովքեր դիմել են իրենց «փաստացի» բնակության վայրում
1. Համաձայն թիվ 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) կողմից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ տրամադրված տեղեկատվության:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) յուրաքանչյուր անդամ նշանակում է մեկական անդամ 41 ԸԸՀ¬ներից յուրաքանչյուրում: Յուրաքանչյուր ԸԸՀ անդամ նշանակում է մեկ ՏԸՀ անդամ:
3. Դատարանների նախագահների խորհուրդը ինքնակառավարվող մարմին է, որը ստեղծված է դատական համակարգի վարչարարության արդյունավետությունն ապահովելու համար: Այն կազմավորված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատարանների բոլոր նախագահներից: Դատարանների նախագահների խորհուրդի նախագահն է Վճռաբեկ դատարանի նախագահը:
4. Փետրվարի 7-ի տվյալներով թեկնածուներն առաջադրել էին հետեւյալ թվով վստահված անձ` Սերժ Սարգսյան` 5,343 հոգի, Լեւոն Տեր¬Պետրոսյան` 2,460 հոգի, Տիգրան Կարապետյան` 2,391 հոգի, Արթուր Բաղդասարյան` 1,964 հոգի, Վազգեն Մանուկյան` 300 հոգի, մյուսները` 0: քվեարկելու համար` գրանցման վայրի փոխարեն: «ՕՎԻՌ»¬ը պատասխանել է, որ այս տեղեկատվությունը չի կարող տրամադրվել մինչեւ փետրվարի 12¬ը` այս դրույթից քաղաքացիների օգտվելու համար սահմանված վերջնաժամկետը: Համաձայն օրենքի` դիմողները կներգրավվեն իրենց փաստացի բնակության վայրում գտնվող ՏԸՀ¬ի լրացուցիչ ընտրացուցակում եւ նրանց մշտական բնակության վայրում արված մուտքագրումը կջնջվի:
ԿԸՀ¬ն հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ¬ին, որ թարմացված ընտրացուցակները կհրապարակի իր կայքում ընտրություններից երեք օր առաջ եւ հրապարակավ կհայտարարի յուրաքանչյուր ՏԸՀ¬ում գրանցված ընտրողների փոփոխված թիվը: Ընտրությունների օրը ՏԸՀ¬ները կարող են ունենալ մինչեւ հինգ տարբեր ընտրացուցակներ, ինչպես նաեւ ընտրությունների օրը կարող են անձանց գրանցել քվեարկության համար լրացուցիչ ցուցակում: ՏԸՀ արդյունքների արձանագրությունը չի պարունակում տվյալներ գրանցված ընտրողների թվի մասին: Հետեւաբար, ՏԸՀ¬ների մակարդակով ընտրողների մասնակցությունը հնարավոր կլինի իմանալ միայն բացարձակ թվերով, այլ ոչ տոկոսային արտահայտությամբ (ընտրողների մասնակցություն):
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ¬ն շարունակում է ստանալ զեկույցներ քաղաքացիների քվեների գնման սխեմաների մտահոգության եւ անձնագրային տվյալների հավաքագրման եւ քվեի գաղտնիության վերաբերյալ անհանգստության մասին, ինչը բացասաբար է ազդում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության վրա:
Հանրապետության Նախագահը հայտնել է հայկական իշխանությունների կողմից միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ընտրությունների կազմակերպման մտադրության մասին: Գլխավոր դատախազը հանրային հայտարարություններ է արել` կրկին անգամ զգուշացնելով ընտրախախտումների համար սահմանված իրավական պատիժների մասին: Փետրվարի 5¬ին ԿԸՀ նախագահը հրավիրել է մամլո ասուլիս, որի ընթացքում անդրադարձել է քվեների գաղտնիությանը եւ տեղեկացրել քաղաքացիներին, որ նրանք պարտավոր չեն իրենց անձնագրային տվյալները տրամադրել դրանք հավաքողներին6 , իսկ եթե արդեն արել են, ապա միեւնունն է կարող են քվեարկել իրենց ընտրությամբ առանց որեւ է
5«Հիմնական ընտրացուցակ, զինծառայողների ընտրացուցակ, ՏԸՀ¬ներում ծառայության մեջ գտնվող ոստիկանների ընտրացուցակ, հիվանդանոցներում գտնվող անձանց ընտրացուցակ, իրենց «փաստացիե բնակության վայրում քվեարկող անձանց ընտրացուցակ եւ լրացուցիչ ցուցակ ընտրության օրը իրենց ընտրական իրավունքը վերականգնած անձանց համար (լրացուցիչ ցուցակ):
ԿԸՀ քարտուղարը տեղեկացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ¬ին, որ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց թիվը հայտնի կլինի միայն համապատասպան ՏԸՀ¬ին:
6 Քվեարկելիս քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) համարը պետք է գրանցվի ընտրացուցակում: պարտադրված վերահսկողության: Նրա մեկնաբանությունները լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես քվեների առք ու վաճառքի դեմ ուղղված հստակ հայտարարություններ է արել:
Քարոզարշավի իր ուղերձներից մի քանիսում նախագահի Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը վստահեցրել է ընտրողներին, որ քվեախցերում տեսախցիկներ չկան, մինչ Օրինաց երկրի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կոչ է արել աջակիցներին չվաճառել իրենց քվեներն ու քվեարկել իրենց խղճի համաձայն: Հանրապետական կուսակցության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրողներին վստահեցրել է ընտրական գործընթացի արդարության մեջ:
Հեռուստատեսությամբ եթեր են տրվում հանրային տեղեկատվական հեռարձակումներ, որոնք, ի թիվս այլոց, հիշեցնում են քաղաքացիներին, որ «նրանց քվեն գաղտնի է»: Ի հավելումն, ընտրությունների օրը ՏԸՀ¬ները կցուցադրեն հանրային իրազեկման պաստառներ:
Ընտրությունը քոնն էե ՀԿ¬ն պատրաստել է Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող տեղեկատվական հոլովակներ, որոնք կոչ են անում քաղաքացիներին դիմակայել իրենց քվեների գնման փորձերին եւ բարելավել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:
III.
Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21¬ին եւ ավարտվելու է փետրվարի 17¬ի կեսգիշերին:
Քարոզարշավի լեզուն երբեմն պարունակել է բարկ արտահայտություններ:
Զեկույցում ընդգրկված ժամանակահատվածում ութ թեկնածուներ քարոզարշավ են իրականացրել հանրահավաքների միջոցով, որոնցից երեքի քարոզարշավներն անց են կացվել երկրի տարածքով մեկ: Ի տարբերություն մյուս թեկնածուների, Լեւոն Տեր¬Պետրոսյանը իշխանությունների հասցեին նսեմացնող արտահայտություններ արել է հաճախ: Հանրահավաքների մեծ մասն անցել է խաղաղ պայմաններում:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: