Արդար դատաքննության իրավունք

Ջհանգիրյանի արտահայտությունները վերացական են. փաստաբան

Արայիկ Զալյանը,  ընթերցելով Ջհանգիրյանի արտահայտությունները, նշեց, որ դրանք թե’ վիրավորանք և թե’ զրպարտանք են պարունակում: Հովսեփյանի հարցին` արդյո՞ք Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում տվել է հայցվորների անունները, Ա. Զալյանը պատասխանեց. «Ո’չ, չի տվել, բայց «Մատաղիսի գործ» անունով հայտնի քրեական գործի շրջանակներում մինչ արդարացման վճիռը շոշափվել են մեր և տուժողների անունները»:

Continue reading

Leave a comment

Ինչ տվեց Վահե Ավետյանի սպանության շուրջ հասարակության բողոքը. կարծիքներ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցած տարի այս օրը ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեպքը, որի տարելիցը լրանում է այսօր, Հայաստանում եզակի չէ, սակայն հասարակությունն ունի մի բնորոշ գիծ, որ «գումարում է» , «գումարում է» նման դեպքերը, և երբ գրանցվում է հատկապես որևէ վայրագ կամ մահվան ելքով ևս մեկ դեպք, ապա այն պոռթկում է:

Continue reading

Leave a comment

Հարձակման գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կ. Թումանյանը նշեց, որ կազմակերպության տարածքում ֆիլմերի ցուցադրության հետ կապված տեղի ունեցած հավաքի ընթացքում հասարակական միավորման կողմից կատարված գործողություններում առկա են եղել ՀՀ օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Continue reading

Leave a comment

«Աստծու առաջ հոգի ունինք տալու, ճիշտ ա, երեխան չի փրկվել, բայց «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից գոհ ենք». Մահացած զինվորի մորեղբայր

Դատարանն իր սեփական նախաձեռնությամբ դիրքորոշում հայտնեց կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնել՝ զինվորի մահվան համար հոսպիտալի մյուս բաժինների բժիշկների և աշխատակիցների մեղավորության չափը հստակեցնելու համար: Դատավարության մասնակիցները չառարկեցին:

Continue reading

Leave a comment

Արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննություն

2013 թ. հունիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

ՊՆ-ում հոգեբանական ճնշումների ենթարկվածի գործով վճռի հրապարակում

2013 թ. հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Երևան Քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու գործով վճիռը:

Continue reading

Leave a comment

Մամուլի ասուլիս ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի վերաբերյալ

2013 թ. հունիսի 12-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի ընթացքի և նրա մորը՝ Հեղինե Պետրոսյանին, տուժողի իրավահաջորդ չճանաչելու վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

Մահացած կուրսանտի եղբայր. «Առաջին հերթին ինձ է հետաքրքրում, թե իրականում ինչ է կատարվել այնտեղ»

Sipan_MovsisyanՀունիսի 1-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել: Կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանը կրակել էր նույն ինստիտուտի կուրսանտ Սիփան Մովսիսյանի վրա, ինչի արդյունքում Ս. Մովսիսյանը մահացել էր:

Continue reading

Leave a comment

Բողոք` քվեաթերթիկները կեղծելու վերաբերյալ

Դատական նիստի ժամանակ կողմերը ներկայացրեցին միջնորդություններ, որոնց համաձայն Ա. Հարությունյանը պահանջեց գործին առնչվող բոլոր նյութերը, իսկ Վ. Հակոբյանը` խնդրեց մերժել Ա. Հարությունյանի բողոքը` բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ:

Continue reading

Leave a comment

Սուրեն Խաչատրյանը զոհաբերում է որդուն. ըստ վերլուծաբանների, «եթե այդ ամենը կատարվեր ընտրությունների շեմին, պատիժ չէր լինի»

Սաքունցը նկատում է, որ Սուրեն Խաչատրյանի պատասխանատվության չափը համարժեք չէ, ավելին, նա շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և շարունակելու է իր գործունեությունը: Դա այն դեպքում, երբ սպանությունը եղել է Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ, իսկ, ըստ մամուլի հրապարակումների, մարզպետն է եղել վիճաբանության ժամանակ հայհոյողը:

Continue reading

Leave a comment

Վերջապես… Մատաղիսի գործով մեղադրյալներն այլևս ազատ են

Դեռևս բացահայտված չէ երկու զինծառայողներին կյանքից զրկողների, նրանց պատասխանատվությունից խուսափելու և երեք երիդասարդներին անօրինական հետապնդումների ենթարկող անձանց ինքնությունը:

Continue reading

Leave a comment

Չարչարանքներ հանուն Աստծո՞. կրոնական համոզմունքներից մինչեւ մարդու իրավունքներ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ` չնայած օրենքի ընդունմանը, Հայաստանում այլընտրանքային ծառայությունն ամբողջովին վերահսկվում էր զինվորական կառույցի կողմից. «Հայաստանում այլընտրանքային անվան ներքո զինվորական ծառայություն է իրականացվել»,- նշում է նա:

Continue reading

Leave a comment