Հավաքների և միավորումների ազատություն

Ցուցարար Վ. Պետրոսյանի ներակայացուցիչը պահանջում է կարճել գործի վարույթը

download (7)Տ. Սիրադեղյանը գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է միայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված իրավախախտմանը, իսկ դատարանը վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է քննարկել միայն համապատասխան արձանագրության առկայության դեպքում:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Ն. Բադալյանը պատասխանատվության չի ենթարկվի. Ոստիկանության հայցը մերժվեց

2017 թ. մայիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, հրապարակվեց ցուցարար Նաիրա Բադալյանի գործով վճիռը:

Continue reading

Leave a comment

Ոստիկանների գործողություններից տուժած, «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Մ. Կիրակոսյանի բողոքը մերժվեց

4983«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննության շրջանակում կայացավ հերթական դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատարանի որոշումը:

Continue reading

Leave a comment

«Ապրի Սպիտակի քաղաքապետարանը, գոնե ներհամայնքային բանուկ ճանապարհների փոսերը ասֆալտալցում է»

«Ապրի Սպիտակի քաղաքապետարանը, գոնե ներհամայնքային բանուկ ճանապարհների փոսերը ասֆալտալցում է»Ապրի Սպիտակի քաղաքապետարանը, գոնե ներհամայնքային բանուկ ճանապարհների փոսերը ասֆալտալցում է:

Continue reading

Leave a comment

Դատախազը չէր ներկայացել «Էլեկտրիկ Երևանի» մասնակցի բողոքի քննությանը

49832017 թ. ապրիլի 7-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Դատավորը վատառողջ էր. ցուցարարի գործով նիստը չկայացավ

download (7)2017 թ. մարտի 27-ին ՀՀ Վարչական դատարանում նշանակված էր 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը, որով Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Հասմիկ Էվոյանի կողմից հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրություն չկա

Նյութերի նախապատրաստման ընթացքում կազմված արձանագրության մեջ իրավախախտման էության հատվածում նշված է միայն ոստիկանի պահանջը չկատարելու արարքը, հետևաբար՝ բացակայում է հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու արարքի վերաբերյալ կազմված արձանագրությունը, որպիսի պայմաններում գործի վարույթը մասնակի ենթակա է կարճման:

Continue reading

Leave a comment

Թքելը վիրավորական արտահայտություն չի պարունակում. Ոստիկանության հայցն անհիմն է

hq720Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը:

Continue reading

Leave a comment

«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի գործով բողոքի քննությունը՝ վաղը

1434724937-2753Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա 2015 թ. հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող հավաքի մասնակից Միքայել Կիրակոսյանի գործով բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել. վերաքննիչը բավարարեց բողոքը

Դատարանը մերժեց Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցը և բավարարել Տ. Սիրադեղյանի հակընդդեմ հայցը՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով Տ. Սիրադեղյանի անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքները խախտելու տեսանկյունից:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Նաիրա Բադալյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարույթը

Սրա առնչությամբ դատարանն անհրաժեշտ համարեց պարզել նաև հայցվոր կողմի դիրքորոշումը, ապա նշեց, որ դատարանը կարող է իր դիրքորոշումն արտահայտել նաև վերջնական դատական ակտով, և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ այն նշանակեց դատաքննության:

Continue reading

Leave a comment

Չնայած ոստիկանության ներկայացուցչի առարկությանը՝ «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով ևս երեք վկա կհարցաքննվի

susanna_Simonyan_2Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը պնդեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը՝ հավաքի ևս երեք մասնակցի հարցաքննելու վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչը առարկեց դրա դեմ, սակայն դատարանն անհրաժեշտ համարեց որպես վկա ներգրավել նաև վերոնշյալ անձանց:

Continue reading

Leave a comment