Տեղաշարժի ազատություն
Մոնիթորինգ
Մարդու իրավունքների մոնիթորինգը պլանավորված, համակարգված, հաստատված կարգով իրականացվող սոցիալական իրականության որոշակի կողմի ուսումնասիրությունն է, որն ուղղված է իրականության դրական փոփոխությանը` առանց որևէ բռնության գործադրման: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ուրույն տեղ է հատկացնում մարդու իրավունքների մոնիթորինգին: Կազմակերպությունը մոնիթորինգների արդյունքում վեր է հանում այս կամ այն սոցիալական իրականությանը վերաբերող խնդիրները եւ գործունեություն ծավալում այդ խնդիրների լուծման շուրջ:
Արգելում են գնալ Երևան
ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՎԱՆԱՁՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Սահմանափակվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը
2008թ. փետրվարի 16-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Տաշիրում ճանապարհային ոստիկանության 0293 անհատական համարի տեսուչը կանգնեցրել է Տաշիրից Երևան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու գնացող մարդկանց 41SS665 սպիտակ պետհամարանիշներով ավտոբուսը Սարատովկա գյուղի մոտ՝ արհեստականորեն խոչընդոտելով ընթացքը:
Իրադարձություններ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, տեղի ունեցող իրադարձություններին արձագանքում է հայտարարությունների, մամլո հաղորդագրությունների, հասարակական քննարկումների միջոցով:
Հայտարարություն
Տեղեկացնում ենք ՀՀ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան Վրաստանի հանրապետության տարածքով:
2007թ հունիսին Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձորի բնակիչ Ռոբերտ Էլիզբարյանը, որի եղբայր Հովիկ Էլիզբարյանը Մոսկվայից Հայաստան է վերադառնալիս եղել ցամաքային ճանապարհով:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՏՈՒՆԴԱՐՁԻՆ
Հունիսի 20-ին, ժամը 12-ի սահմաններում, Վանաձորի Բանակի փողոցի 1-ին նրբանցքի 3 տան բնակիչ Ռոբերտ Էլիզբարյանը դիմել է իրավապաշտպաններին, հայտնելով, որ երեկոյան իրենց բնակարան է զանգահարել ազգությամբ վրացի փաստաբան եւ հայտնել, որ իր եղբորը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Հովիկ Էլիզբարյանին ձերբակալել են Վրաստանի իրավապահ մարմինները եւ նա կասկածվում է Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանը խախտելու մեջ: