Հակամարտություններից տուժածների իրավունքներ
Անհայտ կորածի մոր կենսաթոշակը դադարեցվել է սահմանված կարգի խախտմամբ. վերաքննիչ վարչական դատարանի որոշումը
2018 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ՊՆ բողոքը:
Ազատության խոսք, հույսի դիմանկարներ
Ազատության խոսքն էր հնչում Վանաձորի «Ջազ» սրճարանում երեկ երեկոյան՝ 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին: Գեղեցիկ թատերախաղի միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) կամավոր Էվա Յաշկովան անդրադարձավ կարծիքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքին՝ համադրելով բանտարկված գրողների՝ Թալ Ալ-Մալլուհիի (Սիրիա), Ֆարաջ Ահմադ Բիրքդարի (Սիրիա) և Սեպիդեհ Ջոդեյրիի (Իրան) տեքստերը Ջեկ Լոնդոնի հանրահայտ «Ջսպաշապիկը» վեպից հատվածների հետ և ստեղծելով ակնառու ներկայացում, որի նպատակն էր բարձրացնել խղճի բանտարկյալների խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:
«Իմ սիրտը հույս ունի, որ մի օր նա կհայտնվի». անհայտ կորածների ընտանիքները դեռ սպասում են
Լոռու մարզի Թումանյան քաղաքի իր փոքրիկ տանը ամուսնու հետ ապրող 67-ամյա տիկին Անահիտը դժվարությամբ է հիշում, թե վերջին անգամ երբ է իրեն երջանիկ զգացել: Որդու՝ անհայտ կորած համարվելուց ավելի քան 20 տարի է անցել, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հույսը ընտանիքը չի կորցրել: Բայց և ինչպես այդ հարցում, այնպես էլ իրենց սոցիալական խնդիրները լուծելու հարցում պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել և ստանալու ակնկալիք էլ չունեն:
Անհայտ կորածի մոր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի. դատարանն անվավեր ճանաչեց ՊՆ որոշումը
2017 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:
ՊՆ ներկայացուցիչը անհայտ կորածի մոր կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար ապացույցներ է պահանջում
ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի՝ կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու պահանջով Ս. Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննությունը:
Անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի գործով դատաքննությունը: Վերջինս պահանջում էր վերականգնել կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իր իրավունքը:
Անհայտ կորածի մայրը պահանջում է վերականգնել կենսաթոշակ ստանալու իրավունքը
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը:
Անհայտ կորածի մոր գործով հայցի հիմքերը փոփոխվել են. ևս մեկ դատական նիստ
Անհայտ կորածի մոր գործով հայցի առարկան և հիմքերը փոփոխվել են. դատական նիստը հետաձգվեց
2016 թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, շարունակվեց «Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության» գործի քննությունը:
Անհայտ կորած զինվորի մոր գործով ևս մեկ նախնական դատական նիստ կհրավիրվի
2016 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Ավետիսյանի, շարունակվեց Սվետլանա Սարգսյանն ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության գործի քննությունը:
Անհայտ կորած զինվորի մոր գործով դատարանը պարզաբանումներ կստանա ՀՀ Զինվորական կոմիսարիատից
Անհայտ կորածները եւ նրանց հարազատները շարունակում են մնալ իրավական եւ տեղեկատվական անորոշության մեջ
Օգոստոսի 30-ը 1982 թ.-ին առաջին անգամ Լատինական Ամերիկայում հռչակվեց որպես Անհայտ կորածների միջազգային օր: Այսօր այդ օրը նշվում է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ Անհայտ կորածների միջազգային օրը միաժամանակ նշվել է 2004 թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից՝ Երեւան, Վանաձոր, Ստեփանակերտ, Բաքու, Գյանջա, Թբիլիսի քաղաքներում: