Պացիենտների իրավունքներ
Հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` 2017 թվականին
2017 թ. շարունակել են մեծ թիվ կազմել քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումները, դրանցից 108-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարված հանցագործություններին են վերաբերում:
«Սպիտակի խնամքի տան» բնակիչը դատարանում պահանջում է վերականգնել իր գործունակությունը
Վանաձորում ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն նա շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք «ազատազրկվում են» հոգեբուժարաններում, խնամքի հաստատություններում՝ կորցնելով իրենց իրացնելու հնարավորությունը, իրենց եսը։ Դա հետևանք է թե առկա խարանի ու կարծրատիպերի, թե անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների բացակայության և թե օրենսդրական անբավարար կարգավորումների:
Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի դատավճիռն ուժի մեջ է մտել
Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:
Լրագրողների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման առանցքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և թմրամիջոց գործածող անձանց խնդիրների լուսաբանման առանձանահատկություններն էին
Հայաստանում հոգեկան առողջության ռազմավարության մշակումը. Հայաստանում հոգեկան առողջության քաղաքականությունը մշակող աշխատանքային խմբի գործունեության վերանայում
Այս փաստաթղթի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման շրջանակներում արձանագրված գործընթացները, ձեռքբերումները և ընթացիկ խնդիրները:
«Առողջապահությունը և մարդու իրավունքները» միջազգային համաժողովին վեր են հանվում խնդիրները
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում մի շարք խոչընդոտներ կան, որոնցից առաջնայինը աղքատությունն է: Այս մասին այսօր Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած առողջապահական իրավունքի՝ «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության գնահատման և մշտադիտարկման գծով պատասխանատու Զարուհի Ազնաուրյանը:
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք կարևոր առաջարկություններ դուրս են մնացել օրենքի նախագծից
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված մի շարք կարևոր առաջարկություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դուրս են մնացել օրենքի նախագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակից:
Մանկահասակ երեխաների մահվան մեջ մեղադրվաղ բժշկուհու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Վերաքննիչն արդեն երրորդ անգամ հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով դատական նիստը:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ
Կարևոր ենք համարում ոլորտում կատարվող գործողությունների համապատասխանեցումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին:
Արձանագրում ենք, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շարունակվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խարանավորումը ինչպես հանրության կողմից, այնպես էլ լրատվամիջոցներով և պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում տարածվող հրապարակումներում:
Խախտվում է անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը
2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքի գործադրմամբ ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքը իր ողջ զինամթերքով գրավելուց հետո ՀՀ Ոստիկանությունը խմբի անդամներից ոմանց ներկայացրեց նաև որպես «թմրամոլության հակում ունեցող» անձինք։ Նույն տեղեկատվությունը տարածվեց և «թմրամոլ» եզրույթը կիրառվեց նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով։