Տարեցների իրավունքներ
Մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետության նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2011թ. զեկույց
Մեկնարկել է տարեցների տների մշտադիտարկումը
Հայաստանի Հանրապետությունում գործում են միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություններ, որտեղ սահմանափակ ազատության մեջ են ապրում շուրջ 1200 տարեցներ՝ այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Նման տիպի հաստատությունները որպես կանոն դժվար են ենթարկվում հասարակական վերահսկողությանը և մարդու իրավունքների պարբերական մշտադիտարկումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում:
Վանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանը զրկվել է հաշմանդամության թոշակից
Վանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանը շուրջ երեք ամիս է՝ չի ստանում մանկուց իրեն հասանելիք 18.000 դրամ հաշմանդամության թոշակը:
Համատեղ քայլեր՝ ուղղված Վանաձորի ծերատան կենսապայմանների բարելավմանը
Մարդու իրավունքների պաշտպանություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանդիսանալով իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:
Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:
Մոնիթորինգ
Մարդու իրավունքների մոնիթորինգը պլանավորված, համակարգված, հաստատված կարգով իրականացվող սոցիալական իրականության որոշակի կողմի ուսումնասիրությունն է, որն ուղղված է իրականության դրական փոփոխությանը` առանց որևէ բռնության գործադրման: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ուրույն տեղ է հատկացնում մարդու իրավունքների մոնիթորինգին: Կազմակերպությունը մոնիթորինգների արդյունքում վեր է հանում այս կամ այն սոցիալական իրականությանը վերաբերող խնդիրները եւ գործունեություն ծավալում այդ խնդիրների լուծման շուրջ:
Մարդու իրավունքները Լոռու մարզում
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի ծերատանը եվ Վանաձորի մանկատանն իրականացված մոնիթորինգի արդյունքները:
Իրադարձություններ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, տեղի ունեցող իրադարձություններին արձագանքում է հայտարարությունների, մամլո հաղորդագրությունների, հասարակական քննարկումների միջոցով: