Տեղաշարժի ազատություն
Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցի քննությանը Ֆինանսների նախարարությունն ուզում է ներգրավվել որպես երրորդ անձ
Ֆինանսների նախարարության՝ որպես երրորդ անձ ներգրավվելու դիմումը դատարանը մերժել է: Նախարարությունը վերաքննիչ վարչական դատարանում բողոքարկում է այդ որոշումը:
Ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու՝ ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստը կայացավ
2017 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Վարչական դատարանում ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստն էր նշանակված:
Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով հաջորդ դատական նիստին կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը
2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:
Մաշտոցի պողոտայի ցուցարար Գ. Տոնոյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարութը
Քանի որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով իրավախատում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, Տ. Սիրադեղյանը միջնորդեց այդ մասով կարճել գործի վարույթը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:
«Էլեկտրիկ Երևանի» մասնակցի բողոքի քննությանը վարույթն իրականացնողները չէին ներկայացել
Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ցուցարարին հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար, սակայն դրա վերաբերյալ արձանագրություն չի ներկայացնում
Թքելը վիրավորական արտահայտություն չի պարունակում. Ոստիկանության հայցն անհիմն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը:
Գայանե Առուստամյանի գործով դատարանի որոշումը կհրապարկվի մարտի 14-ին
2017 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Գայանե Առուստամյանի հակընդդեմ հայցի քննությունը:
Գայանե Առուստամյանի գործով լրացուցիչ ապացույցներ կներկայացվեն
2016 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած լինելու պատճառով:
Գայանե Առուստամյանի գործով նոր միջնորդություն է ներկայացվել
2016 թ. հուլիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Գայանե Առուստամյանի գործով նոր ապացույցներ կներկայացվեն
2016 թ. հունիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Վերաքննիչը գտավ, թե իբր Գայանե Առուստամյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ են եղել
2016 թ. մայիսի 2-ի որոշմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի որոշման դեմ, որով մերժվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքը: