Տեղեկատվության եւ խոսքի ազատություն
Նախորդ 10 տարիների ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ
Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ:
Դատարանը ՊՆ-ի ներկայացուցչին առաջարկեց ապացույց ներկայացնել ՀՔԱՎ-ի պահանջած տեղեկատվության գաղտնի լինելու մասին. հաջորդ դատական նիստը մարտի 19-ին է
Դատարանն առաջարկեց պատասխանողի ներկայացուցչին դատարանին ներկայացնել գաղտնի հրամանի այն հատվածը, որը ապացուցում է հրամանի գաղտնի լինելը։ Միաժամանակ, եթե հնարավոր չլինի այն տրամադրել դատարանին պատճենի տեսքով, հրամանի այդ հատվածը կհետազոտվի դռնփակ դատական նիստում։
Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցի քննությանը Ֆինանսների նախարարությունն ուզում է ներգրավվել որպես երրորդ անձ
Ֆինանսների նախարարության՝ որպես երրորդ անձ ներգրավվելու դիմումը դատարանը մերժել է: Նախարարությունը վերաքննիչ վարչական դատարանում բողոքարկում է այդ որոշումը:
ՀՀ ԱԱԾ-ում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակիցներ, իսկ ԱԱԾ կառուցվածքը պետական գաղտնիք է. ԱԱԾ-ն պատասխանել է ՀՔԱՎ-ի հարցմանը
ԱԱԾ կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն, ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը պետական գաղտնիք է համարել և հրաժարվել տրամադրել այն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չտրամադրված տեղեկատվությունն ստանալու պահանջով կդիմի դատարան:
ՊՆ-ի դեմ գործով վճիռը չի հրապարկվել. դատարանը որոշել է վերսկսել դատաքննությունը
2017 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Վարչական դատարանը պետք է հրապարակեր ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը: Երեկ դատարանը որոշել է չհրապարակել վճիռը և վերսկսել գործի դատաքննությունը:
Ոստիկանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ոստիկանության ոչ բոլոր ստորաբաժանումների տարբերանշաններն է տրամադրել
ՊՆ-ն այնունամենայնիվ չի պատրաստվում գաղտնազերծել զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը
Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով հաջորդ դատական նիստին կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը
2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:
ՀՀ Ոստիկանությունը տեղեկատվություն է տրամադրել ոստիկանության ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ
Ցուցարար Վ. Պետրոսյանի գործով կհարցաքննվեն նաև ոստիկանները
Դատական նիստի ընթացքում դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչից պարզեց, թե ոստիկանության որ աշխատակիցներն են պահանջ ներկայացրել Վ․ Պետրոսյանին և որոշեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Է. Ռշտունուն և Գ. Ավագյանին։
Մաշտոցի պողոտայի ցուցարար Գ. Տոնոյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարութը
Քանի որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով իրավախատում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, Տ. Սիրադեղյանը միջնորդեց այդ մասով կարճել գործի վարույթը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:
Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է առողջական խնդիրներով զորակոչվածների զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը. օգոստոսին այն հասանելի կլինի նաև arlis.am-ում
ՊՆ ներկայացուցչի հավաստմամբ՝ մշակված ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի arlis.am համակարգում արդեն օգոստոսի վերջին: