Սեփական լրատվություն
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորքերում կոռուպցիոն դրսևորումները «դուրս են ՀՀ ԱԱԾ-ի իրավասության շրջանակներից». ԱԱԾ պատասխանը
ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»:
Նախորդ 10 տարիների ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ
Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 2 զորակոչիկ և 1 զինծառայող ազատվել են զինվորական ծառայությունից, ևս 3-ը ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի եւ ստացել տարկետում
2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 1 զինծառայող վաղաժամ զորացրվել է զինվորական ծառայությունից, զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել ևս 1 զորակոչիկ, 2 զորակոչիկ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել, իսկ 2 զորակոչիկ ստացել են տարկետում 5 ամիս ժամանակով:
ՀՀ Ֆինանսների նախարարությունը կառաջարկի «ԷԼԼՈՏՈ» խաղային տերմինալների վրա ևս տարածել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանն ի պատասխան, տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է օրենսդրական առաջարկություն ներկայացնել՝ «ԷԼԼՈՏՈ» տերմինալների վրա ևս «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը տարածելու վերաբերյալ: Դրանով «ԷԼԼՈՏՈ» տերմինալների տեղակայման վայրերի սահմանափակումներ կդրվեն:
Դատական դեպարտամենտի ներկայացուցիչը Ժ. Սեֆիլյանի գործով դատական նիստի մասնակիցների անձնական տվյալները ոչնչացնելու ապացույց չներկայացրեց
Այսօր արդեն մի բան հստակ է. Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործով նիստերին մասնակցող անձանց անձնագրային տվյալները հավաքագրելը, նրանց խուզարկելը նաև կրել է պատժիչ բնույթ, ամեն կերպ փորձ է արվել համակիրներին զերծ պահել դռնբաց դատական նիստին մասնակցելուց:
Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողները» անձեռնմխելի են
«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով:
Ստեփանավանի զինկոմը զինծառայողի շահերը ներկայացնող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել է իրավապահ կառույցի հետ ու մերժել տեղեկատվության հարցումը
Անհասկանալի է, թե ինչու է Ստեփանավանի զինկոմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել իրավապահ կառույցի հետ, բայց փաստն այն է, որ փաստաբանական հարցումը ճիշտ չէ մեկնաբանվել և փաստաբանի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվել է: